Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հավանական է` Հնդկաստանը հասնի Բելուջիստանի անկախացմանը

Հավանական է` Հնդկաստանը հասնի Բելուջիստանի անկախացմանը
10.05.2025 | 10:00

Եթե Հնդկաստանին հաջողվի փոխել ստատուս-քվոն Հնդկաչինում, ապա ուժային ամբողջ հարաբերակցությունը կփոխվի ո՛չ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանում և գլոբալ հարաբերություններում։

Հավանական է` Հնդկաստանը հասնի Բելուջիստանի անկախացմանը։

Իսկ առավել հավանական սցենար առաջիկայում համարում եմ այն, որ Հնդկաստանը հասնի Բելուջիստանի անկախացմանը, ինչպես ժամանակին եղավ Բանգլադեշի դեպքում։

Հավանաբար քչերը գիտեն, որ ժամանակակին Բանգլադեշը Պակիստանի մասն էր, և Հնդկաստանի աջակցությամբ այն հետագայում անկախացավ։

Նույն սցենարը կարող է կրկնվել Բելուջիստանի դեպքում, հատկապես, որ տեղում կան անջատողական շարժումներ, որոնց նպատակը անկախ Բելուջիստանի ստեղծումն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ